Աշխարհ

05.08.2024 18:11


Ավելի քան տասը երկիր իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հեռանալ Լիբանանից

Ավելի քան տասը երկիր իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հեռանալ Լիբանանից

Երկրների ցանկը, որոնք կոչ են անում իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանի տարածքը, շարունակում է ընդլայնվել շիա «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև զինված հակամարտության հնարավոր սրման ֆոնին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանանից հեռանալու և այդ երկիր չմեկնելու մասին վերջիններից մեկը հայտարարություն է տարածել Ճապոնիան։ Լիբանանում Ճապոնիայի դեսպանատունն օգոստոսի 5-ին նշել է, որ տարածաշրջանում լարվածությունն աճում է, և ամբողջ Լիբանանի համար սահմանվում է վտանգի 4-րդ մակարդակ, ինչը նշանակում է «տարհանման հանձնարարական»։

Բացի Ճապոնիայից, վերջին օրերին իրենց քաղաքացիներին Լիբանանից հեռանալու կոչ են արել ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Չեխիան, Շվեդիան, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Հորդանանը, ինչպես նաև Հայաստանը։

Այս խորագրի վերջին նյութերը