Լրահոս

05.08.2024 11:17


Արարատում 38-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտների, որոնք եղել են հեծանիվով

Արարատում 38-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտների, որոնք եղել են հեծանիվով

Երեկ՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններւոմ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վազգեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել հեծանիվ վարելիս նույն գյուղի բնակիչներ 14-ամյա Արսեն Ս.-ին և նշված հեծանիվի հետնամասում նստած 8-ամյա Ռուբեն Խ-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը