Լրահոս

23.11.2011 14:31


Վահե Տեր–Մինասյան. «Մենք շուտով ժողովրդագրական խնդիր ենք ունենալու»

Վահե Տեր–Մինասյան. «Մենք շուտով ժողովրդագրական խնդիր ենք ունենալու»

Հարցին, թե Հայաստանում կա՞ խնդիր, երբ ծնողներն իմանում են երեխայի սեռը և աղջկա դեպքում դիմում արհեստական ընդհատման, ուռուցքաբան–գինեկոլոգ Վահե Տեր–Մինասյանը պատասխանել է՝ կա։

Այդ խնդիրը, ըստ բանախոսի, գալիս է նրանից, որ շատ քիչ ամուսնական զույգեր կան, որոնք երկուսից ավելի երեխաներ ունեն։

–Մեկ–երկու երեխա ունենալու պարագայում գործում է հայկական մենթալիտետը՝ այն, որ երեխաներից գոնե մեկը պիտի տղա լինի,–նկատել է բժիշկը։

«Եթե այսօրվա պես շարունակվի, մենք շուտով ժողովրդագրական խնդիր ենք ունենալու, ինչը նշանակում է, որ տարիներ անց ավելի շատ տղամարդիկ են լինելու, քան կանայք»,–հավելել է բանախոսը։

Տեղեկացնենք, որ, ըստ վիճակագրության, նորածին 100 աղջկան բաժին է ընկնում է 112 տղա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը