Լրահոս

04.08.2024 20:44


Հրդեհ է բռնկվել «Մաչանենց Տուն» ռեստորանային համալիրում

Հրդեհ է բռնկվել «Մաչանենց Տուն» ռեստորանային համալիրում

Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 36 հասցեում գտնվող «Մաչանենց Տուն» ռեստորանային համալիրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2 կանչ», որից հետո ժամանել են թիվ 27 և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Այս խորագրի վերջին նյութերը