Աշխարհ

04.08.2024 20:32


Իրանում ավազամրրիկի հետևանքով ավելի քան 1300 մարդ է հոսպիտալացվել (տեսանյութ)

Իրանում ավազամրրիկի հետևանքով ավելի քան 1300 մարդ է հոսպիտալացվել (տեսանյութ)

Արդեն 6 օր է` Իրանի Իսլամական Հանրապետությունում ավազամրրիկ է մոլեգնում։

Իրանում ավազե փոթորկի պատճառով հոսպիտալացվել է 1362 մարդ:

Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ավազի փոթորիկն առավել ուժեղ է եղել Սիստան Բալուչեստան նահանգի հյուսիսում։

«Բնական տարերքն ընդգրկել է երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգը։ Աղետի գոտում են հայտնվել ավելի քան 1 մլն բնակչություն ունեցող շրջանները»,–գրում են պարբերականները։
Նշվում է նաև, որ ավազամրրիկը ծածկել է մի շարք քաղաքներ` Զաբուլ, Զաեկ, Համուն, Խաշ, Մեհրիստան։

Այս խորագրի վերջին նյութերը