Լրահոս

23.11.2011 14:19


Գինեկոլոգ. «Առողջական տեսակետից աբորտն անընդունելի է»

Գինեկոլոգ. «Առողջական տեսակետից աբորտն անընդունելի է»

Ուռուցքաբան–գինեկոլոգ Վահե Տեր–Մինասյանը այսօրվա ասուլիսում խոսելով հղիության արհեստական ընդհատման մասին՝ նշել է, որ ՀՀ օրենքը թույլ է տալիս մինչև 12 շաբաթական հղիությունը կատարել արհեստական ընդհատում։

«2002–ից Հայաստանի Հանրապետությունում գործում է մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքը, որի 10–րդ հոդվածում ամրագրված է, որ հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն»,–նշել է բժիշկը։

Նրա խոսքերով՝ երեխայի սեռական օրգանները զարգանում են 12 շաբաթից հետո, այսինքն՝ սեռը կարելի է որոշել դրանից հետո։ Բանախոսը կարծում է, որ կարիք չկա նոր օրենք ընդունել, որով թույլ չի տրվելու որոշել ապագա երեխայի սեռը։

–Պետք է հետևել, որ գոյություն ունեցող օրենքը գործի և ոչ թե մտածել ինչ–որ նոր օրենքներ ընդունելու մասին,–նկատել է Վ. Տեր–Մինասյանը։

Ըստ բժշկի՝ արհեստական ընդհատման դիմելու գլխավոր պատճառը տգիտությունն է։

–Առողջական տեսակետից աբորտն անընդունելի է,–ընդգծել է բժիշկը՝ հավելելով, որ այն կարող է բերել նույնիսկ չբերության։

Եթե աբորտը կատարվում է մոր կամ երեխայի առողջական խնդիրներից ելնելով, գինեկոլոգն այն արդարացված է համարում։

Թեմայի շուրջ տե՛ս նաև՝ http://7or.am/archives/83384

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը