Լրահոս

23.11.2011 14:06


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:

Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները:

Այս խորագրի վերջին նյութերը