Քաղաքական

03.08.2024 08:10


Շինարարական աշխատանքների պատճառով հարակից շենքերը ցնցվում են․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ)

Շինարարական աշխատանքների պատճառով հարակից շենքերը ցնցվում են․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ)

Օգոստոսի 2 ֊ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության մի խումբ անդամներով այցելել էինք Ազատության 12 շենքի հարակից տարածք՝ տեղում տեսնելու, հետևելու շենքերի բակում ընթացող շինարարական աշխատանքներին։ Ասեմ, որ ականատես եղանք մի քանի խնդիրների ու խախտումների, որոնց մասին տարածքի բնակչի հետ խոսում ենք կից տեսանյութում։

Նշեմ, որ շինարարական աշխատանքների պատճառով հարակից շենքերը ցնցվում են, որի հետևանքով շենքերի վրա ճաքեր են առաջանում և նաև այդ շենքերի վրայից քարաթափում է լինում։

Հ.Գ. Երևանի քաղաքապետարան,

Ո՞ւր է վերահսկողությունը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը