Աշխարհ

02.08.2024 20:27


Ադրբեջանում անց են կացվում հրետանային ստորաբաժանումների զորավարժություններ

Ադրբեջանում անց են կացվում հրետանային ստորաբաժանումների զորավարժություններ

Ադրբեջանում անցկացվում են հրետանային ստորաբաժանումների մարտավարական զորավարժություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ մշտական տեղակայման կետերից դեպի կենտրոնացման շրջաններ տագնապի ազդանշանով դուրս բերված ստորաբաժանումները երթուղու ընթացքում հաղթահարել են տարբեր խոչընդոտներ՝ օգտագործելով գիշերային տեսանելիության սարքեր և մշակել կրակային դիրքերի գրավման, մարտական տեխնիկան և հրետանային կայանքները մարտական պատրաստության վիճակի բերելու գործողություններ:

Այս խորագրի վերջին նյութերը