Լրահոս

02.08.2024 16:37


Հրազդանում բախվել են «Mitsubishi Pajero iO»-ն ու «Opel»-ը․ վիրավnրներ կան

Հրազդանում բախվել են «Mitsubishi Pajero iO»-ն ու «Opel»-ը․ վիրավnրներ կան

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտա-Օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում բախվել են «Mitsubishi Pajero iO» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը