Ո՞վ է ԱԺ–ում ամենահամակրելին. կին պատգամավորների կարծիքը
«7օր»–ն ԱԺ կին պատգամավորներից հետաքրքրվել է, թե ըստ նրանց՝ ո՞վ է ամենահամակրելի տղամարդ պատգամավորը՝ հաշվի առնելով նրա կրթվածությունը, քաղաքավարությունն ու, ինչու չէ, նաև արտաքին տեսքը։
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը հրաժարվել է կոնկրետ որևէ մեկի անուն տալուց՝ պատճառաբանելով, թե խորհրդարանում համակրելի պատգամավորները բավական շատ են։
–Շատերն են քաղաքավարի, գրագետ և բարետես, բայց ճիշտ չի լինի անուն տալը. չեմ ուզում որևէ մեկին վիրավորել,–ասել է Հ. Բիշարյանը՝ ընդգծելով, որ բոլոր խմբակցություններում էլ կան այդպիսի տղամարդիկ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս որևէ պատգամավորի չի առանձնացրել։ Միայն նշել է.
–Խորհրդարանում բոլոր կանայք հմայիչ են՝ յուրովի, և կան իսկապես բավականին հետաքրքիր ու խելացի տղամարդիկ։
Փոխարենը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցին պատասխաել է առանց վարանելու.
–Րաֆֆի Հովհաննիսյա՛նը։ Ինձ համար գործող պատգամավորները նրան բոլոր հատկանիշներով զիջում են թե՛ կրթությամբ, թե՛ տղամարդկային հատկանիշներով, թե՛ արտաքինով, և այլն։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ևս չի երկմտել, բայց նա տվել է ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, այլ՝ իր ամուսնու.
–Ինձ այդպիսի հարց մի տվեք։ Ինձ համար ամենահամակրելի տղամարդն իմ ամուսինն է՝ Միքայել Արամյանը, ով Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը դժվարացել է տղամարդ պատգամավորներից որևէ մեկին առանձնացրել։
–Շատ կան համակրելի, խելացի տղամարդ պատգամավորներ, որ բոլոր արժանիքներն էլ ունեն՝ և՛ մեծերի, և՛ երիտասարդների թվում,–նշել է Կ. Աճեմյանը՝ ավելացնելով, որ այդպիսիք գերակշռում են ՀՀԿ խմբակցությունում։
ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն ընդգծել է, որ իր համար տղամարդուն գնահատելու թիվ մեկ չափանիշն ինտելեկտն է.
–Մնացած չափանիշներն ածանցյալ են։ Այդ իմաստով շատ կան այդպիսի պատգամավորներ, չէի ուզենա որևէ մեկի անունն առանձնացնել։ Բարեբախտաբար, շատ կան այնպիսի պատգամավորներ, ովքեր ունեն ինտելեկտ և արժանի են լինել խորհրդարանում։
Ռուզան Առաքելյանն էլ նշել է, թե այդպիսի պատգամավորները գերակշռում են ՀՅԴ խմբակցությունում։

7or.am