Լրահոս

02.08.2024 12:11


Երևանում բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. կան հոսպիտալացված քաղաքացիներ

Երևանում բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. կան հոսպիտալացված քաղաքացիներ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Վարդան Հովհաննիսյանի վարած «BMW» մակնիշի և Ռոբերտ Մադինյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը