Աշխարհ

02.08.2024 10:12


Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Instagram-ը

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Instagram-ը

Թուրքիայի տարածքում արգելափակվել է Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը։ Կարգավորիչը որոշման պատճառները չի ներկայացրել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Սոցցանցն այսօր առավոտվանից անհասանելի է, և ո՛չ հեռախոսներով, ո՛չ էլ համակարգիչներով հնարավոր չէ մուտք գործել։

«Օգոստոսի 2-ից մուտքը դեպի Instagram.com արգելափակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի որոշմամբ»,–հայտնել է կազմակերպությունը։

Արգելափակման պատճառը և այն, թե որքան ժամանակ չի գործելու սոցցանցը, չեն հայտնում։

Թուրքիայի նախագահի վարչակազմին կից կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հուլիսի 31-ին քննադատել էր սոցցանցը, որ այն ակտիվորեն խոչընդոտում է ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան կապակցությամբ ցավակցական հաղորդագրություններ հրապարակող օգտատերերին։

Ալթունը սոցցանցի գործողություններն անվանել է գրաքննության դրսևորում և խոստացել պաշտպանել խոսքի ազատությունը` գործողություններ ձեռնարկելով այն հարթակների դեմ, որոնք բազմիցս ապացուցել են, որ դրանք ծառայում են անարդարության գլոբալ շահագործող համակարգին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը