Լրահոս

02.08.2024 08:28


Գյումրի-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ 3 մարդ հոսպիտալացվել է

Գյումրի-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ 3 մարդ հոսպիտալացվել է

Օգոստոսի 1-ին, ժամը 20:51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ղ.) բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Վարորդը, ուղևորներ Լ. Ս.-ն և Ա.Ս.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոճանապարհին հայտնված բետոնե արգելապատնեշը դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Այս խորագրի վերջին նյութերը