Դիրիժոր Գորենշտեյնը դատի է տվել ՌԴ մշակույթի նախարարությանը
Սվետլանովայի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի նախկին գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնը հայց է ներկայացրել մշակույթի նախարարության դեմ՝ իրեն դիրիժորի պաշտոնից հեռացնելու համար: Գործի առաջին լսումները տեղի կունենան դեկտեմբերի 20-ին։
Նա նշել է, որ իր համար դա սկզբունքի հարց է, այլ ոչ թե նվագախումբ վերադառնալու խնդիր։ Նա ասել է, որ իր համար նույնիսկ տհաճ կլինի վերադառնալ նվագախումբ։ Դիրիժորը անձամբ մեղադրել է նաև ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևին, ով էլ ստորագրել է նրա ազատման հրամանագիրը։
Այժմ Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը զբաղեցնում է Վլադիմիր Յուրովսկին։
Հիշեցնենք, որ Մարկ Գորենշտեյնի դեմ անընդհատ բողոքներ էին հնչում նվագախմբի երաժիշտների կողմից։ Նրան մեղադրում էին շատ կոշտ ու անհարգալից վերաբերմունք ցուցադրելու համար, ինչի հետևանքով վերջին տարիներին նվագախմբից մոտ 280 երաժիշտ ինքնակամ հեռացավ։ Բողոքական տրամադրությունները հասան իրենց կիզակետին, երբ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ժամանակ Գորենշտեյնը վիրավորեց մրցույթի մասնակից հայազգի Նարեկ Հախնազարյանին, ով, սակայն, այնուհետեև մրցույթում առաջին տեղը գրավեց։ Միջադեպը մեծ արձագանք ստացավ ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական մամուլում, ինչից հետո Գորենշտեյնը պաշտոնից ազատվեց։