Աշխարհ

01.08.2024 14:17


Նիժնի Տագիլում գազի պայթյունից բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)

Նիժնի Տագիլում գազի պայթյունից բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)

Նիժնի Տագիլում փլուզվել է բազմահարկ բնակելի շենքի մի մասը։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախնական տվյալով` փլուզման պատճառը գազաօդային խառնուրդի պայթյունն է։

Պատահարի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան, իրականացվում է բնակիչների տարհանում, պարզվում են կառույցների վնասման աստիճանը և բնույթը:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, փլուզված մուտքի տեղում փլատակներից լսվում են մարդկանց ճիչեր։ Տեղում արդեն աշխատում են փրկարարներն ու արտակարգ ծառայությունները:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը