Տնտեսական

23.11.2011 10:11


«Moody’s»–ը Հայաստանի վարկանիշի կանխատեսումները «կայուն»–ից իջեցրել է «բացասական»–ի

«Moody’s»–ը Հայաստանի վարկանիշի կանխատեսումները «կայուն»–ից իջեցրել է «բացասական»–ի

«Moody's Investors Service» վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկանիշի կանխատեսումները «կայուն»–ից փոխել է «բացասական»–ի` այն նվազեցնելով մինչև «Ba2»–ի մակարդակի։ Դրա պատճառ է հանդիսացել երկրի տնտեսության դանդաղեցման ռիսկերի մեծացումը։

Դրանից բացի, գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Moody’s»–ի փարձագետներն անհանգստացած են, որ 2009թ. ճգնաժամից հետո Հայաստանում վատացել են վարկային չափումները։

Ըստ գործակալության՝ Ռուսաստանը և Եվրամությունը միասին կազմում են Հայաստանի արտահանման շուկայի 58%–ը, այդ պատճառով էլ այդ երկրների տնտեսական իրավիճակի վատթարացումը մեծապես ազդում է նաև Հայաստանի խոցելիության վրա։ Հայաստանի արտահանման վրա կարող է բացասաբար ազդել նաև հումքի միջազգային գների նվազումը (լեռնային հանքարդյունաբերությունը, մետաղները, թանկագին քարերը 2010թ. կազմել են Հայաստանի ամբողջ արտահանման 73%–ը)։

«Moody’s»–ի փորձագետների գնահատմամբ՝ 2011թ. Հայաստանում սպասվում է պետբյուջեի բարձր պակասուրդ (ՀՆԱ–ի 11%–ի չափով) և պետական պարտքի ցուցանիշի ավելացում՝ հասնելով մինչև ՀՆԱ 35%–ին, այնինչ 2008թ.՝ մինչճգնաժամային պայմաններում, այն ՀՆԱ–ի ցուցանիշի համեմատ կազմել է 14%։

Այս խորագրի վերջին նյութերը