ՀՀԿ-ն, օրեր առաջ, ավարտեց իր կամ որ նույնն է՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հերթական միջոցառումների շարքը /Հ.Գ.-1/, որը չի էլ թաքցնում, թե ինչ միջոցներով է գովերգում ՀՀԿական խորհրդանիշը /Հ.Գ.-2/, կոպտորեն խախտելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջները /4, 8, 20-րդ հոդվածներ/:
Տպավորություն է ստեղծվում, որ 2007թ.-ից Ս. Սարգսյանի գլխավորությամբ սկիզբ առած, հօգուտ ՀՀԿ-ական շահերի պետական կամ համայնքային միջոցների զանգվածային օգտագործումը, դուր է գալիս նաև Վերահսկիչ անկախ պալատին: Պատահական չէ, որ այդ մասին որևէ ակնարկ, անգամ, չես գտնի վերջինիս 2008-2011թ.թ. ծրագրերում կամ ընթացիկ ու տարեկան հաշվետվություններում:
Մյուս կողմից, դժվար է, անգամ ենթադրել, որ երկրի գլխավոր վերահսկիչում չեն տարբերում պետական կամ համայնքային սեփականությունը կուսակցականից, մասնավորապես, ՀՀ Նախագահի նստավայրը՝ ՀՀԿ գրասենյակից, պետական բյուջեն՝ ՀՀԿականից, ՍԴ-ի նախագահը՝ ՀՀԿ խորհրդի անդամից, պետական ավտոմեքենան՝ սեփականից, հանրային հեռուստաընկերությունը՝ մասնավորից, օպերայի շենքը՝ «Օջախ» ռեստորանից...:
Բայց, չէ որ, պետական կամ համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողությունը Վերահսկիչ պալատի հիմնական առաքելությունն է:
Թերևս, միայն 2008թ.-ին ՀՀԿ ղեկավար-ՀՀ Նախագահի թեկնածու-Վարչապետի կողմից այդ սեփականության աննախադեպ զանգվածային օգտագործումը բավարար է գնահատելու կոլեգիալ այդ մարմնի գործունեության, օրենքով սահմանված, սկզբունքները՝ անկախությունը, օրինականությունը, անաչառությունը և հրապարակայնությունը:
Այնուամենայնիվ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից պետական միջոցների ՀՀԿական օգտագործումը պետք է արժանանա Վերահսկիչ պալատի ուշադրությանը...գուցե, մեղքերը քավի:
21.11.11:Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հեղինակային երգի երեկո։ Այս համերգով ամփոփվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Երիտասարդների համաշխարհային և Ուսանողների միջազգային տոների առթիվ անցկացվող համերգների շարքը։
Հեղինակային երգի երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան Ռուբեն Հախվերդյանը, Էդվարդ Զորիկյանը, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Վահե Քոչարը, Քրիստ Մանարյանը,Վարդան Գալստյանը, Վախթանգ Հարությունյանը, Աշոտ Գասպարյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Կարեն Մամիկոնյանը...
2.03.11 - ... Ուսանողական կրթաթոշակների տրամադրման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ. այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրվել է շուրջ 60 մլն դրամ...
ՀՊԱԿ. ««Անաչառ» Վերահսկիչ պալատի մասին»

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/
Հ.Գ.-1 - http://www.hhk.am/arm/index.php?action=fullnews&id=12899
21.11.11:Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հեղինակային երգի երեկո։ Այս համերգով ամփոփվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Երիտասարդների համաշխարհային և Ուսանողների միջազգային տոների առթիվ անցկացվող համերգների շարքը։
Հեղինակային երգի երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան Ռուբեն Հախվերդյանը, Էդվարդ Զորիկյանը, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Վահե Քոչարը, Քրիստ Մանարյանը,Վարդան Գալստյանը, Վախթանգ Հարությունյանը, Աշոտ Գասպարյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Կարեն Մամիկոնյանը...
Հ.Գ.-2 - http://www.gov.am/am/news/item/8600/