Լրահոս

30.07.2024 05:57


Կրակոցներ՝ Երևանում․ Կիևյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել են կրակված պարկուճներ և գնդակ

Կրակոցներ՝ Երևանում․ Կիևյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել են կրակված պարկուճներ և գնդակ

Հուլիսի 29-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 5-րդ մուտքի մոտ հայտնաբերել են 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ և 1 գնդակ, ինչպես նաև «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։

Այս խորագրի վերջին նյութերը