Քեմերոն. «Իրավիճակը Սիրիայում կարող է վերածվել քաղաքացիական համընդգրկուն պատերազմի»
«Ֆրանս պրես» գործակալության փախանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Սիրիայում իրոք հնարավոր է քաղաքացիական համընդգրկունպատերազմ։
«Մենք լրջորեն քննարկել ենք Սիրիայում ստեղծված վիճակը, որտեղ այժմ հնարավոր է քաղաքացիական համընդգրկուն պատերազմ»,–հայտարարել է Քեմերոնը։
–Դամասկոսի նկատմամբ կոշտ դիրքորոշում բռնած Թուրքիայի և Արաբական պետությունների լիգայի գործողությունները հնարավորություն են տալիս վերջ տալու այդ բարոյազուրկ վարչակարգի դաժանություններին,–նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետն ու հավելել,–աշխարհն այժմ պետք է աջակցի այդ գործողություններին և համաձայնացված կերպով ճնշումներ գործադրի Սիրիայի վարչակարգի վրա, ինչպես նաև օգնություն ցուցաբերի ընդդիմությանը։
Քեմերոն. «Իրավիճակը Սիրիայում կարող է վերածվել քաղաքացիական համընդգրկուն պատերազմի»
«Ֆրանս պրես» գործակալության փախանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Սիրիայում իրոք հնարավոր է քաղաքացիական համընդգրկուն պատերազմ։