Լրահոս

23.11.2011 08:53


Դատախազությունը Հարություն Առաքելյանի մեղադրանքների վրեաբերյալ վարաչպետի դիմումն ուղարկել է ոստիկանություն

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը, դատախազությունը ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը՝ քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները ուսումնասիրելու  և հայտարարությունների համաձայն քրեական գործ հարուցելու մասին:

Դատախազությունը հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում է, որ Վարչապետի դիմումը, ինչպես նաև 2011 թվականի նոյեմբերի 22–ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված քաղաքացի Հ. Առաքելյանի բաց նամակը ( նամակում նշված է, որ պետական միջոցների խոշոր չափերի՝ 31 միլիոն ԱՄՆ դոլար, հափշտակության  է տեղի ունեցել) նոյեմբերի 22-ին ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նյութերի նախապատրաստմամբ ըստ էության ընթացքը լուծելու: Դիմումին ու բաց նամակին կից ոստիկանություն է ուղարկվել նաև նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Հ.Առաքելյանի անունից ստացված ֆաքսը:

Այս խորագրի վերջին նյութերը