Լրահոս

29.07.2024 17:56


«Mercedes» բեռնատարը «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ամուսիններին․ նրանք տեղում մահացել են

«Mercedes» բեռնատարը «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ամուսիններին․ նրանք տեղում մահացել են

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Mercedes» մակնիշի բեռնատարն Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ականատեսներին հղումով, մահացածներն ամուսիններ են։

Այս խորագրի վերջին նյութերը