Աշխարհ

29.07.2024 19:03


ԱՄՆ-ից մի զույգ 200 հազար դոլարի ջեքփոթ է շահել և քիչ է մնացել տոմսը նետի աղբարկղը

ԱՄՆ-ից մի զույգ 200 հազար դոլարի ջեքփոթ է շահել և քիչ է մնացել տոմսը նետի աղբարկղը

Հարավային Կարոլինայից մի զույգ այժմ փնտրում է իրենց երազանքի տունը Հարավային Կարոլինայում վիճակախաղում 200,000 դոլար շահելու շնորհիվ, գրում է UPI-ն:

Զույգը, որը ցանկանում է անհայտ մնալ, 5 դոլարանոց վիճակախաղի տոմս է գնել:

Կինը ջնջելով տոմսը, սկզբում մտածել է, որ այն չի շահի և դեն է նետել այն: Կինը չէր էլ կասկածում, որ այդ պահը արժեր նրանց կյանքը փոխող մրցանակ:

Նրա ամուսինը նկատել է աղբարկղ նետված տոմսը և հասկացել, որ գուցե սխալ է տեղի ունեցել: Նա կանչել է կնոջը՝ մատնանշելով մի կարևոր դետալ եւ ասել. «Այնտեղ 12 թիվն է գրված»:

Նա հանել է տոմսը, նորից նայել և գտել 200,000 դոլարի ջեքփոթ: Երկկողմանի Dollars Extra Play վիճակախաղում նման մրցանակ շահելու հավանականությունը ցածր է և կազմում է 1-ը 750,000-ից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը