«Ռեալ»–ը նոր ռեկորդ սահմանեց և «Ինտեր»–ի և «Բավարիա»–ի հետ անցավ փլեյ-օֆֆ
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղային առաջին օրը: Այն աչքի ընկավ ոչ միայն գոլառատ դիմակայություններով, այլ նաև ռեկորդային նոր նվաճմամբ, որը հեղինակեց Մադրիդի «Ռեալը»` սեփական հարկի տակ 6-2 հաշվով պարտության մատնելով Զագրեբի «Դինամո»–ին»: Բանն այն է, որ առաջին 4 գնդակներն «արքայական ակումբի» ֆուտբոլիստները խփեցին ընդամենը 20 րոպեի ընթացքում, ինչի շնորհիվ «Ռեալը» սահմանեց մրցաշարի նոր ռեկորդ:
Տեղեկացնենք, որ նախկին նվաճումը պատկանում էր ֆրանսիական «Մոնակո»–ին, որի ֆուտբոլիստները 2005թ.-ին 4 գոլի հեղինակ էին դարձել 26 րոպեի ընթացքում:
Ստորև ներկայացնում ենք երեկ կայացած մնացած 7 հանդիպումների արդյունքները՝

ՆԱՊՈԼԻ (Իտալիա) - ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ (Անգլիա)` 2-1
ԲԱՎԱՐԻԱ (Գերմանիա) - ՎԻԼՅԱՌԵԱԼ (Իսպանիա )` 3-1
ԲԿՄԱ (Ռուսաստան) - ԼԻԼԼ (Ֆրանսիա)` 0-2
ՏՐԱԲԶՈՆՍՓՈՐ (Թուրքիա) - ԻՆՏԵՐ (Իտալիա )` 1-1
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ (Անգլիա) - ԲԵՆՖԻԿԱ (Պորտուգալիա )` 2-2
ՕՑԵԼՈՒԼ (Ռումինիա) - ԲԱԶԵԼ (Շվեյցարիա )` 2-3
ԼԻՈՆ (Ֆրանսիա) - ԱՅԱՔՍ (Հոլանդիա )` 0-0
Այսպիսով՝ «Ռեալ»–ը, «Բավարիան» և «Ինտեր»–ը արդեն ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆֆում։