Քաղաքական

29.07.2024 14:48


Օլիմպիադայի բացմանն Արևմուտքը ցույց տվեց իր արժեքների գերակա ուղղությունը

Օլիմպիադայի բացմանն Արևմուտքը ցույց տվեց իր արժեքների գերակա ուղղությունը

Օլիմպիական խաղերի անցկացումը աշխարհի համար մեծ տոն է համարվում: Իսկ ընդունող երկիրը այդ խաղերի բացման ձևով ցույց է տալիս, թե ինչ արժեքներ է կարևորում, որ կցանկանար առաջարկեր աշխարհին:

Ոչ ոք չէր կասկածում, որ օլիմպիական խաղերի փարիզյան բացումը համեմվելու էր այսօր Արևմուտքում գերակա դարձած հակահոմոֆոբական սիմվոլներով: Սակայն այն ինչ ցուցադրվեց Փարիզում երկու օր առաջ, շոկի մեջ գցեց նույնիսկ համաշխարհային հանրության լիբերալ շրջանակներին:

Համաշխարհային աստղերի մասնակցությամբ լայնածավալ տեսարանը զարմացրել էր շատերին, սակայն դրա բովանդակությունը խորը հիասթափություն է առաջացրել մարդկանց մոտ:

Մասնավորապես այս միջոցառումների այն մասը, որտեղ մի խումբ պարողներ (տղամարդ կատարողներ՝ օգտագործելով կնոջ կերպարները), որոնք հիշեցնում էին Հիսուսի Վերջին ընթրիքի պատկերները առաքյալների հետ (նմանեցված էր Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Խորհրդավոր ընթրիք»-ին) : Հիսուս Քրիստոսի փոխարեն ակտիվիստ, դիջեյ և բացահայտ լեսբուհի Բարբարա Բուտչն էր՝ լուսապսակ հիշեցնող գլխազարդով։

Այս գռեհիկ քայլը մեծզայրութ առաջացրեց աշխարհում և Ֆրանսիայում:

Մասնավորապես, Ֆրանսիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը քննադատեց 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպիչներին «քրիստոնեության հանդեպ ծաղրի տեսարանների համար»։

Նման կարծիք հայտնեց նաև Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը, որի հայտարարության մեջ նշված է հետևյալը. «… խաղերի տպավորիչ բացումը ցավալիորեն ձախողվեց բոլորովին անհարկի տեսարաններով…»:

Օլիմպիադայի բացմանը այդ դրվագին բացասական անրադարձան նաև այլ հանրային և քաղաքական գործիչներ, ինչպես միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ-ի Կոնգրեսի խոսնակ հանրապետական Ջոնսոնը, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վոլոդինը:

Հունգարիայի վարչապետ Օրբանը ասաց, որ խաղերի բացումը Փարիզում ցույց տվեց «արևմտյան աշխարհի թուլությունն ու քայքայվածությունը»:

Իսկ հայ հանրությանը հայտնի հայամետ գործիչ Վալերի Բուայեն դժգոհեց «Քրիստոնյաներին ծաղրելուն ուղղված մեր պատմության տեսլականից»։

Բնականաբար, այս այլասերվածությանն արձագանքեց նաև Լը Պենի կուսակցությունը, որի հայտարարության մեջ, սույն սյուժեն գնահատվել էր, որպես «ֆրանսիական մշակույթի ոչնչացում»:

Նույնիսկ ֆրանսիական աջ-լիբերալ պարբերականը՝ Le Figaro-ն արարողությունն անվանել է «մեծ ու շքեղ տեսարան», սակայն դժգոհել «բազմաթիվ խիստ և անտեղի գաղափարականացված տեսարաններից», որոնք, ըստ թերթի, փչացրեցին դրական էֆեկտները առաջացնելով անտեղի վեճեր:

Սակայն պետք է արձանագրենք, որ այն ինչ ցուցադրվեց Փարիզում, դա պատահականություն չէր, այլ արդեն օրինաչափություն դարձած նոր արևմտյան ուղենիշ, որը որևէ աղերս չունի հին և իսկական արևմտյան արժեքների հետ:

Եթե նախկինում ԱՄՆ-ի, կամ որևէ այլ արևմտյան երկրի գործիչը չէր կարող հայտ ներկայացնել դառնալ երկրի ղեկավար, եթե ամուսնացած չլիներ և չունենար երեխաներ, ցույց տալով իր հավատարմությունը ընտանեական ավանդական արժեքներին: Ապա այսօր ճիշտ հակառակ տենդենցն է տիրում արևմտյան աշխարում:

Օրինակ ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցության ներկայիս թեքնածուի՝ Քամալա Հարիսի վերաբերյալ ոչ ոք չգիտի. նա ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ: Հայտնի է որ նա երեխա չունի: Իսկ Աբրահամ Լինքոլնի մասին նոր ֆիլմ են պատրաստում, որտեղ նա ներկայացվելու է որպես հոմոսեքսուալիստ:

Այս ամենը դիտելիս՝ ակամայից հիշում ես հայտնի գերմանացի փիլիսոփա Շպենգլերի աշխատությունը, որը կոչվում էր հենց այսպես. «Եվրապայի անկումը»: Փիլիսոփան հենց այս անկումն էր կանխատեսում:

Սակայն բարեբախտաբար, քրիստոնեական և եվրոպական աշխարում կան նաև այլ ուժեր, որոնք մերժում են ներկայիս Արևմուտքի զարգացման այս ուղենիշը: Քանզի սա սատանայականություն է և ոչ մի կապ չունի ազատության, արդարության և հավասարության արժեքների հետ:

Այդ սատանայությունը ներկայիս եվրոպական վերնախավերը փորձեցին տարածել նաև այլ երկրների վրա, սակայն մեծ մասում մերժում ստացան:

Ռուսաստանում դա վերացավ 2000-ական թվականների կեսերից: Վրաստանում՝ 2012-ից, իսկ Լեհաստանում, Հունաստանում, Հունգարայում և այլ արևելաևրոպական երկրներում այն ընդանրապես չամրապնդվեց:

Այս սատանայական բացիլը մտավ Ուկրաինա 2014-ին և Հայաստան՝ 2018-ին, որի արդյունքում մեր ժողովուրդները մեծ կորուստներ արձանագրեցին:

Ուկրաինան կորցրեց իր տարածքների զգալի մասը,ավելի քան 500 հազար սպանվեց պատերազմում և դեռ սպանվում են, իսկ մենք կորցրինք Արցախը, և վտանգված է Հայաստանի ապագան:

Մեր պարտքն է օր առաջ ազատվել այս չարիքի իշխանությունից, ոչ թե ձևական և ոչինչ չասող քայլերով, այլ գործնական քայլերով՝ ներկայացնելով իսկական քաղաքական օրակարգ:

Քանզի այսօրվա հայաստանյան իշխանության օրակարգում չկան ո՛չ իրական դեմոկրատիա, ո՛չ իսկական ավանդական արժեքներ, ո՛չ էլ իսկական համամարդկային արժեքներ:

Քանզի համաշխարհային սատանայության հայկական ֆիլիալը իրապես որևէ մարդկային դեմք չէր կարող ունենալ և նրա բոլոր խոսքերն ու խոստումները պիտի ճիշտ հակառակ արդյունքը տային:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը