Լրահոս

29.07.2024 13:10


Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-ը, Honda-ն ու Opel-ը. Mercedes-ը «փաթաթվել է» էլեկտրասյանը. կան վիրավորներ

Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-ը, Honda-ն ու Opel-ը. Mercedes-ը  «փաթաթվել է» էլեկտրասյանը. կան վիրավորներ

Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Իսակովի պողոտայում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության հարևանությամբ բախվել են «Mercedes», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով այնուհետև «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել LED լույսը և մասամբ հայտնվել «Honda»-ի վրա:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը