Լրահոս

29.07.2024 13:03


«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 28-ին տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Երանոս» տեղամասի հատվածում ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայծակի հետևանքով. այրվում է ծառ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։46-ին, մասամբ այրվել է 1 գիհու ծառ:

Այս խորագրի վերջին նյութերը