Լրահոս

23.11.2011 09:17


Աջափնյակ վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը