Լրահոս

27.07.2024 21:38


«DAF» բեռնատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինը տեղում մահացել է

«DAF» բեռնատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովսեփ Ռ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 78-ամյա Էդիկ Թ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հեծանվորդի մահը:

Դեպքի փաստով Ռ. Բադալյանի ոոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը