Լրահոս

27.07.2024 15:00


Ամուսինների ու նրանց որդու մահվան պատճառ դարձած վարորդը փախել է Վրաստան. նրա BMW X3-ում հայտնաբերվել է թմրամիջոց

Ամուսինների ու նրանց որդու մահվան պատճառ դարձած վարորդը փախել է Վրաստան. նրա BMW X3-ում հայտնաբերվել է թմրամիջոց

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Լոռու մարզում ողբերգական ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը, երբ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է եղել, դիմել է փախուստի և լքել է ՀՀ պետական սահմանը:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նա կարճ ժամանակում է հասցրել լքել ՀՀ սահմանը, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայում՝ առջևի նստատեղի աջ կողային հատվածում, հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Նրա հետ վթարի պահին եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Ավագյանը, ում ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ մեքենայի սրահում գտնվող թմրանյութի նմանվող զանգվածը պատկանում է իրեն և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:

Թմրանյութի հայտնաբերման փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Ա. Ավագյանի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Կայքի տեղեկություններով՝ «BMW X3»-ի վարորդը վարսավիր է: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսնիններն ու նրանց 7 ամյա որդին։

Այս խորագրի վերջին նյութերը