Հայկական ընկերությունների հաջողությունները Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ միջոցառմանը
Հայաստանի ՏՀՏ ոլորտի լավագույն լուծումները ներկայացվեցին ս.թ. նոյեմբերի 17-19 Թբիլիսիում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ կոնֆերանսին և մրցանակաբաշխությանը (GITI-2011):
Կոնֆերանսը նվիրված էր էլեկտրոնային կառավարման արդի զարգացումներին և հեռանկարներին, գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը, կիբերանվտանգության ապահովման հարցերին:
Հայկական պատվիրակության մեջ ներառված էին ինչպես ոլորտի մասնավոր հատվածը ներկայացնող «ՍաութԹեք Քընսալտինգ», «Սի Էյջ ԷսՎերիսել Սերվիս», «Հայկական ծրագրեր», «Էսենշլ Սըլյուշնս», «Լայմ Տեխ», «Նորմա-պլյուս», Xinect, Social Promotion ընկերությունները, «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, այնպես էլ պետական հատվածը ներկայացնող ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեն, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը: Ավանդույթի համաձայն կոնֆերանսին կից կազմակերպվել էր «Հայկական Անկյուն» հատված, որտեղ հայկական պատվիրակության անդամները ներկայացրեցին իրենց լուծումները, գործարար ներկայացումները, տեսանյութերը:
«Հայկական Ծրագրեր», «Սի Էյջ ԷսՎերիսել Սերվիս», «Էսենշլ Սըլյուշնս» ընկերությունների, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի գործարար ներկայացումներն ընդգրկվեցին կոնֆերանսի ծրագրի մեջ:
Մրցանակաբաշխության համար այս տարի դիմել էին աննախադեպ թվով ընկերություններ և կազմակերպություններ` ներառելով հայցորդներ ինչպես Վրաստանից և Հայաստանից, այնպես էլ` Ուկրաինայից: Մրցանակաբաշխությունն անցկացվում էր Պետական և մասնավոր հատվածներում: Մասնավոր հատվածում լավագույն լուծումների համար 6 անվանակարգերից 3 նվաճվեց հայկական ընկերությունների կողմից.
«Լավագույն համալիր գործարար լուծում» անվանակարգում` «ՍաութԹեք Քընսալտինգ», ընկերությունը` «Sammit» համակարգ
«Տարվալավագույնծրագրայինապահովում» անվանակարգում` «Սի Էյջ ԷսՎերիսել Սերվիս» ընկերությունը` «Դպրոցների Կառավարման Տեղեկատվական Համակարգ»
«Լավագույն B2B լուծում»անվանակարգում` «Հայկական Ծրագրեր» ընկերությունը` «ՀԾ-Հաշվապահ-ՀԾ Բանկ-ՀԾ-ԻնտերնետԲանկ ինտեգրված համակարգեր»
Ծանր պայքար ընթացավ պետական հատվածի լավագույն լուծումների բաժնում: Շուրջ 11 լուծումներ էին ներկայացվել «Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում Վրաստանից, Հայաստանից և Ուկրաինայից: Երկար քննարկումներից և հավակնորդ համակարգերի փորձաքննությունից հետո որոշվեց` Պետական գործակալությունների կողմից ամենակիրառելի ծառայություն ճանաչել ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի «Հարկերի կառավարման ինտեգրացված «Հարկատու-3»» համակարգը:
Հայկական պատվիրակությունն այս տարի ևս գլխավորում էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, որը միջոցառման կայացմանն իր բացառիկ ներդրման համար արժանացավ հատուկ մրցանակի` «GITI ԲացառիկԳործընկեր (GITI Distinguished Partner)» խորագրով:
Միջոցառման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, ԻՏՁՄ միջնորդությամբ և USAID/RCI ծրագրի աջակցությամբ Հայաստանից 1 մասնակից կուղեգրվի Բուլղարիայում գործող Եվրոպական Ծրագրային Ապահովման ինստիտուտի` դեկտեմբերին կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի CMMI դասընթացներին մասնակցելու:
Միջազգային գործընկերները կներգրավվեն նաև 2012 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք ԴիջիԹեք Բիզնես ֆորումին:
Հայկական ընկերությունների հաջողությունները Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ միջոցառմանը
Հայաստանի ՏՀՏ ոլորտի լավագույն լուծումները ներկայացվեցին ս.թ. նոյեմբերի 17-19 Թբիլիսիում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ կոնֆերանսին և մրցանակաբաշխությանը (GITI-2011):
Կոնֆերանսը նվիրված էր էլեկտրոնային կառավարման արդի զարգացումներին և հեռանկարներին, գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը, կիբերանվտանգության ապահովման հարցերին:
Հայկական պատվիրակության մեջ ներառված էին ինչպես ոլորտի մասնավոր հատվածը ներկայացնող «ՍաութԹեք Քընսալտինգ», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Հայկական ծրագրեր», «Էսենշլ Սըլյուշնս», «Լայմ Տեխ», «Նորմա-պլյուս», Xinect, Social Promotion ընկերությունները, «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, այնպես էլ պետական հատվածը ներկայացնող ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեն, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը: Ավանդույթի համաձայն կոնֆերանսին կից կազմակերպվել էր «Հայկական Անկյուն» հատված, որտեղ հայկական պատվիրակության անդամները ներկայացրեցին իրենց լուծումները, գործարար ներկայացումները, տեսանյութերը:
«Հայկական Ծրագրեր», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Էսենշլ Սըլյուշնս» ընկերությունների, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի գործարար ներկայացումներն ընդգրկվեցին կոնֆերանսի ծրագրի մեջ:
Մրցանակաբաշխության համար այս տարի դիմել էին աննախադեպ թվով ընկերություններ և կազմակերպություններ` ներառելով հայցորդներ ինչպես Վրաստանից և Հայաստանից, այնպես էլ` Ուկրաինայից: Մրցանակաբաշխությունն անցկացվում էր Պետական և մասնավոր հատվածներում: Մասնավոր հատվածում լավագույն լուծումների համար 6 անվանակարգերից 3 նվաճվեց հայկական ընկերությունների կողմից.
Ծանր պայքար ընթացավ պետական հատվածի լավագույն լուծումների բաժնում: Շուրջ 11 լուծումներ էին ներկայացվել «Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում Վրաստանից, Հայաստանից և Ուկրաինայից: Երկար քննարկումներից և հավակնորդ համակարգերի փորձաքննությունից հետո որոշվեց` Պետական գործակալությունների կողմից ամենակիրառելի ծառայություն ճանաչել ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի «Հարկերի կառավարման ինտեգրացված «Հարկատու-3»» համակարգը:
Հայկական պատվիրակությունն այս տարի ևս գլխավորում էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, որը միջոցառման կայացմանն իր բացառիկ ներդրման համար արժանացավ հատուկ մրցանակի` «GITI Բացառիկ Գործընկեր (GITI Distinguished Partner)» խորագրով: