Քաղաքական

26.07.2024 07:43


Անվերջ պարտքեր, կոռուպցիա ու․․․ ծափեր․ կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Անվերջ պարտքեր, կոռուպցիա ու․․․ ծափեր․ կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի կնոջը դատախազները 12 ժամ հարցաքննել են թանկարժեք պայուսակ նվեր ստանալու համար։ Հարցաքննությունը սկսել է հուլիսի 20-ի ցերեկ ժամը 1։30-ին, ավարտվել՝ հուլիսի 21-ի գիշերը՝ 1։20-ին։ Գիտե՞ք պայուսակն ինչ արժեքի է՝ 2900 դոլար։ Հետքրքիր է՝ էս լուրը կարդալուց ՔՊ-ականները, օրինակ 105 հազար դոլար նվեր ստացած Պապիկյան Սուրենը ի՞նչ է մտածել։ ՔՊ-ականների հայտարարագրերում շատ ուշագրավ նվերեր կան․ 40 մլն դրամ նվեր՝ քաղաքապետին, պատգամավորները՝ էլ փող, էլ բնակարան, ավտոմեքենա։ Կամ բնակարանի տեր են դառնում շուկայականից անհամեմատ էժանով։ ՔՊ-ականները, վստահաբար, կխնդան Կորեայի նախագահի վրա․ որովհետև եթե Հայաստանում դատախազը շշկռվի ու վարչապետի կնոջը ստացած նվերի համար հարցաքննության հրավիրի, այն էլ՝ 11 ժամ 50 րոպե, քա՞նի րոպե հետո կդառնա նախկին դատախազ ու կհայտնվի ճաղերի հետևում։ Բայց դե ինչի՞ ենք համեմատվում Հարավային Կորեայի հետ, մենք ժողովրդավարության բաստիոն ենք, ո՞վ են իրենք ընդհանրապես։

Իսկ Գերմանիայի հետ համեմատվել կարելի՞ է։ Գերմանիայում էլ օրերս սկանդալ էր առաջացել․ խոշոր համալսարաններից մեկի բժշկական կենտրոնի ղեկավար Ենս Շոլցը, որը Գերմանիայի կանցլերի եղբայրն է, պարգևավճար էր ստացել այն դեպքում, երբ հիվանդանոցը 100 մլն եվրոյի վնաս է կրել։ Գործ է հարուցվել, թե այս ինչպե՞ս եք ծախսում հարկատուների գումարները, ո՞նց կարող է վնասով աշխատել ու ստանալ պարգևավճար։ Խնդալու է չէ՞։ Արցախը հանձնեցին, ստացան պարգևավճար, երկիրը պարտքի տակ ճկռում է, պարգևավճար են ստանում, զինվորները խաղաղ պայմաններում զոհվում են, ՊՆ-ն պարգևավճար է ստանում, ԱԺ հեղինակությունը գետնով են տվել, դեպուտատները պարգևավճար են ստանում, երկրում գործազրկության ակարդակը աշխարհի մակարդակով բարձր տեղ է զբաղեցնում, պարգևավճար են ստանում։ Իրենց սաղ խոստումները պրավալ են տվել, պարգևավճար են ստանում, ու ՔՊ-ականներն ասում են՝ բա էդ փողը մեզ շատ անհրաժեշտ է, տներ ենք առել։ Գերմանացիների վրա էլ երևի խնդում են, թե ոնց կարելի է պարգևավճարը սարքել «Ղարաբաղի հարցը»։ Դե բայց Գերմանիայի հե՞տ ինչու ենք համամետվում, մենք ժողովրդավարության բաստիոն ենք, իրե՞նք ով են։

Իտալիայում 3 քաղաքապետի դեմ հարուցվել է քրեական գործ նրա համար, որ իրենց հարազատներին առանց օրինական հիմքի հողամաս են օտարել։ Նրանց սպառնում է ոչ միայն պաշտոնանկություն, այլև ազատազրկում։ Ասում են՝ ապօրինի հողահատկացումը միշտ անընդունելի է, բայց այն, որ դու այդ հողահատկացումն արել ես քո մոտ ազգականին, ոչ թե սովորական քաղաքացու, կրկնակի հանցագործություն է։ Պատկերացնում եմ, թե իտալացիների վրա ինչ աստիճանի է հռհռում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը, որը իր սկեսրոջը շինույլտվություններ տալու համար ընդամենը 300 հազար դրամով տուգանվեց։ Իտալիայում դա համարվում է շահերի բախում։ Իսկ Հայաստանում, որ նախարարի ամուսինը նախարարությունից տենդեր է շահում, դրա մեջ շահերի բախում չկա։ Ու ընդհանրապես, ինչո՞ւ ենք համեմատվում իտալացիների ետ․ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, իրե՞նք ով են։

Ճապոնիայում, օրինակ, իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը ընկավ փողերի լվացման սկանդալի մեջ։ Չգրանցված քաղաքական միջոցներ, որոնք հավաքվել էին կուսակցական միջոցառումների տոմսերի վաճառքով, չվերհսկվող հիմնադրամների փոխանցումներ, չպարզված աղբյուրներից միջոցների ստացում և այլն։ Իհարկե դատապարտվեցին պատգամավորներ, օգնականներ, բայց վարչապետի կուսակցությունը կորցրեց մանդատներ ու արդեն նոր ընտրություններում կանգնել է չվերընտրվելու վտանգի առաջ։ Ճապոնիայի վարչապետի կուսակցության վրա, իհարկե, բուռն կծիծաղի Հայաստանի վարչապետի կուսակցությունը, որը մի տարում երկու կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվում ու՝ առանց հետևանքի։ Պարզվեց, որ ՔՊ-ին մարդիկ իբր 2,5 միլիոնական դրամ են նվիրել՝ չունենաով այդ գումարը, իրենք էլ չիմնալով այդ մասին։ Դատախազութունը համարեց նորմալ է։ Որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Աննա Վարդապետյանին տաներ Ճապոնիա, մի քիչ համագործակցեր հետը, իրենք էլ ջրից չոր դուրս կգային ու չէին խայտառակվի։ Դե լավ ի՞նչ ենք ճապոնիայի հետ համեմատվում, մենք ժողովրդավարության բաստիոն ենք, իրե՞նք ով են։

Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը հրաժարական է տալիս, որովհետև նրա տանը հայտնաբերել են 480,000 դոլար կանխիկ գումար և 100,000 դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ: Կաշառակերության, շորթման, օտարերկրյա գործակալի մեղադրանքների տակ ընկավ։ Մենենդեսը 30 տարվա սենատոր է․ մենք ունենք 6 տարվա աշտոնյա, որ դղյակ է սարքում․ նայում ենք ՔՊ-ականների հայտարարգրերին ու մտածում՝ բա որ սրանք 30 տարի մնան իրենց տեղերում, դոլարային միլիարդատեր երևի դառնան։ Հայաստանում կոռուպցիայի վրա բռնում են, բաց են թողնում, ասում են՝ գործուն զղջաց։ Բայց դե ինչի՞ համեմատվենք ԱՄՆ-ի հետ, մենք ժողովրդավարության բաստիոն ենք, բա իրե՞նք ովքեր են։

Բայց ժողովուրդ ջան, եթե կատակը մի կողմ դնենք, էս ամենը, որի մեջ ապրում ենք ծաղր չէ՞ մեր նկատմամբ, ծաղր չէ՞ հատկապես էն ժողովրդի նկատմամբ, որ իրենց հավատացել է։ Կառավարության էսօրվա որոշումները իրո՞ք ծաղր չէին։ Միայն այսօրվա նիստում երեք հատ վարկ են վերցրել։ 300 մլն դոլար և 10 մլն եվրո վարկ՝ միայն մեկ նիստում։ 200 մլն դոլարը՝ «Քաջարանի թունելի շինարարության համար»։ 10 մլն եվրո՝ «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» կառուցելու համար։ 100 մլն դոլար՝ 2024 թվականի բյուջեն կատարելու համար։ Այսինքն՝ 100 մլն դոլար վերցնում են աշխատավարձ-պարգևավճար-գործուղում-ասֆալտ շղթայի համար։ Հայաստանի վարչապետը մեծ խմբով մեկնում է Գերմանիա ֆուտբոլ նայելու, հետո մամուը պարզում է, որ գնացել է պետության հաշվին։ Հետը պետության հաշվին տանում է նաև նրան, ով նկարում է, թե ինչպես է Մյունխենի փողոցներում հեծանիվ քշում։ Ու կառավարությունը էդ ծախսերի համար պարտք է վերցնում։ Հետո մի հատ տեսանյութ է սարքում հեծանիվ քշելու մասին ու դնում Նիկոլի Ինստագրամի, Տկիկտոկի էջերին։ Քոմենթներն էլ փակում են, որ ձեր սրտի ուզածը չմտնեք գրեք։ Վարկ է վերցնում, որ 32 ավտոյով գնա աղքատ գյուղացուն այցի։

Միայն այսօր, ժողովուրդ ջան, ձեզանից յուրաքանչյուրի հաշվով արտաքին պարտքը ավելացավ 100 դոլարով։ Շնորհավորում եմ ձեզ։

Մեր երկրում եթե մալուխ են անցկացնում, վարկով է, աշխատավարձ են տալիս, վարկով է, գործուղում են գնում, վարկով է, մի մետր ասֆալտում են վարկով է, ամեն ինչ տեղի է ունենում վարկով։ Դու՝ քաղաքացի, հա՛մ հարկ ես տալիս, որ էդ ամեն ինչը կառավարությունը անի, բայց ինքը այդ ամեն ինչը անելու համար վարկ է վերցնում․ էդ դեքում ուր է գնում քո տված հարկը։ Եթե դա քո տված գումարով են անում, էդ դեպքում ո՞ւր է գնում իրենց վերցրած վարկը, իրենց դղյակների՞ն, շքեղ կյանքի՞ն։ Վերցրած վարկով թոշակ չեն բարձրացնում, գնաճ չեն զսպում, գործարան չեն բացում․ մեկ էլ հոպ՝ հայտարարագրերում թազա անշարժ գույքեր կան։

Նիկոլ Փաշինյանը ստեղծել է շվեյցարական ժամացույցների պես աշխատող մեխանիզմ, որ անգամ երբ ինքը չի աշխատում, արձակուրդում է, երկրի արտաքին պարտքը ավելանա, որ իրենց պարգևավճարների, գործուղումների, հիփոթեքի վճարների փողը չկտրվի։ Մինչ ինքը հաղթահարում է հեծանվով Դիլիջանի ոլորանները, պետությունը վերցնում է 300 մլն դոլար վարկ, յուրաքանչյուր քաղաքացու բեռն ավելանում է ևս 100 դոլարով։

Պատերազմ են գուշակել, բայց պարտքը ոչ թե զենքի համար են վերցնում, այլ ճանապարհ ասֆալտելլու, որն արագ էլ քանդվում է, որովհետև անորակ են անում։ Արտաքին գործերի նախարարությունը կանխատեսել է պատերազմ նոյեմբերին Բաքվում կայանալիք համաժողովից հետո, բայց վերցվող վարկից ոչ մի ցենտը զենքի ձեռքբերման մասին չէ։ Ընդհակառակը, ՊՆ-ն ասում է՝ լկտի սուտ է, մենք մեր հարևան Իրանից զենք չենք գնում։ Էնքան էլ հպարտ են հերքում։ Մեր հարևան երկիրն է, որտեղից զենք բերելու լոգիստիկ խնդիր չունես, բայց գնում ես այնտեղից, որտեղից դժվար է գալիս, եթե իհարկե, գալիս է։

Կարճ ասած․ ժողովուրդ ջան, իմ կարծիքով, այս իշխանության գործունեության որ ոլորտն էլ վերցնենք, ինչպես էլ դիտարկենք, պարզվելու է, որ այդ գործունեությունը ոչ միայն ի շահ մեր երկրի ու ժողովրդի չէ, այլ ընդհակառաը, ամբողջությամբ վնաս է երկրին ու վնաս է ժողովրդին։ Պարտքեր, վարկեր, տույժեր, տուգանքներ, գումար են «քերում» որտեղից կարողանում են, բայց դրան զուգահեռ, երիրը վարի է գնում․ Փաշինյանն ինքը խոսում է պետության, պետականության հնարավոր կորստի մասին։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը