Քաղաքական

25.07.2024 17:22


Արամի փողոցն աղբի մեջ թաղված է. «Մայր Հայաստան» դաշինքի անդամ (տեսանյութ)

Արամի փողոցն աղբի մեջ թաղված է. «Մայր Հայաստան» դաշինքի անդամ (տեսանյութ)

Երևանի սրտում է՝ Արամի փողոցն է, ավելի կոնկրետ՝ հետիոտների համար նախատեսված հատվածը, որը թռուցիկների և աղբի մեջ կորած է։

Մայրաքաղաքի բնակիչների և օտարերկրյա հյուրերի մոտ այս ամենը լավ էմոցիաներ միանշանակ չի առաջացնում։

ArmLur.am-ը Արամի փողոցում շրջել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի հետ և փորձել տեղում պարզել, թե որն է նման պատկերի պատճառը։

Ավագանու անդամը, անդրադառնալով աղբահանությանը, որը վերջերս դարձել է մեծ խնդիրներից մեկը, ներկայացրեց, թե ինչքան գումար է հատկացվում դրա համար։

Մայրաքաղաք Երևանը հայտնի է իր հյուրընկալությամբ, գեղեցիկ վայրերով, պուրակներով և օտարերկրյա հյուրերի մոտ մշտապես մեր մայրաքաղաքը գեղեցիկ հուշեր է թողել, սակայն տեսնելով այս տեսարանը՝ դժվար է ասել, թե հիմա ինչպիսի հուշեր կարող է թողնել հյուրերի մոտ։

Աննա Սրապիոնյան

Աղբյուրը՝ armlur.am

Այս խորագրի վերջին նյութերը