Աշխարհ

25.07.2024 08:22


Ցուցարարները թրթուրներ և ծղրիդներ են բաց թողել այն հյուրանոցում, որտեղ բնակվում է Նեթանյահուն (տեսանյութ)

Ցուցարարները թրթուրներ և ծղրիդներ են բաց թողել այն հյուրանոցում, որտեղ բնակվում է Նեթանյահուն (տեսանյութ)

Երեքշաբթի օրն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կեցության ժամանակ հակաիսրայելական ցուցարարները թրթուրներ և ծղրիդներ են բաց թողել Վաշինգտոնի Ուոթերգեյթ հյուրանոցում, The National Desk-ին (TND) հաստատել է հյուրանոցի ներկայացուցիչը:

Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է Ուոթերգեյթի կոնֆերանսների սենյակը՝ ծածկված թրթուրներով և միջանցքները՝ լցված ծղրիդներով: Տեսանյութում երևում է նաև հյուրանոցի ազդանշանային համակարգը, որը հայտնում է, որ հրդեհի ազդանշանը միացել է։

Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ՝ չորեքշաբթի կեսօրին Կոնգրեսի համատեղ նիստում հակասական ելույթ ունենալու համար, քանի որ Իսրայելի պատերազմը Համասի հետ ձգձգվում է: Միջոցառումն առաջացրել է դեմոկրատ օրենսդիրների զայրույթը, որոնցից ոմանք որոշել են չմասնակցել ելույթին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը