Աշխարհ

24.07.2024 18:21


24-ամյա աղջիկը մահացել է ուղիղ եթերում՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ եւ ծովամթերք ուտելու ժամանակ

24-ամյա աղջիկը մահացել է ուղիղ եթերում՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ եւ ծովամթերք ուտելու ժամանակ

Չինաստանից 24-ամյա «կերակուր խժռողը»՝ Պան Սյաոտինգը, մահացել է ուղիղ հեռարձակման ժամանակ՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ և ծովամթերք ուտելու ընթացքում:

Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ նրա ստամոքսը խիստ դեֆորմացված է և լցված է չմարսված սննդով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրա ստամոքսը հնարավոր է պատռվել է, ինչի հետևանքով ստամոքսի թթվանյութը և սնունդը արտահոսել են որովայնի խոռոչ:

Սյաոտինգը հայտնի էր դարձել Չինաստանում մուկբանգի ուղիղ հեռարձակումներով՝ մի միտում, որի ժամանակ մարդիկ տեսախցիկի առաջ ուտում են հսկայական քանակությամբ սնունդ՝ սովորաբար շատ անառողջ: Այս միտումը ծագել է Հարավային Կորեայում։

Բժիշկներն այժմ զգուշացնում են, որ հաջորդը կարող են լինել Արևմուտքի ինֆլուենսերները։ ԱՄՆ-ում մի քանի նմանատիպ բովանդակություն ստեղծողներ չափազանց հայտնի են:

Ամենահայտնիներից է Նիկոլաս Փերին, ով YouTube-ի իր 3,8 միլիոն բաժանորդներին ավելի հայտնի է որպես Nikocado Avocado: Փենսիլվանիայից 32-ամյա տղամարդը դարձել է մուլտիմիլիոնատեր՝ նկարահանելով տեսանյութոեր, որոնցում մեծ քանակությամբ սնունդ է ուտում, իսկ տեսանյութերում արձանագրում է իր քաշի ավելացման ճանապարհորդությունը:

Նա հաճախ ուղիղ հեռարձակումներում ուտում է ավելի քան 10,000 կալորիա՝ տեսանյութերը վերնագրելով՝ «Ես ատում եմ ինձ, մնաք բարով, YouTube և կյանք»: Ներկայումս նա կշռում է մոտ 160 կգ։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը