Լրահոս

22.11.2011 17:04


Թուրքիայի վարչապետն Ասադին կոչ է արել հեռանալ

Թուրքիայի վարչապետն Ասադին կոչ է արել հեռանալ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա սիրիացիների և ամբողջ տարածաշրջանի բարեկեցության համար։

Էրդողանի խոսքերով՝ ժողովրդի հետ Ասադի պայքարը վախկոտության դրսևորում է։

Էրդողանի կոչն է Ասադին թողնել իր պաշտոնը։ «BBC»–ն փոխանցում է, որ սա պաշտոնական Անկարայի (որն օրեցօր ավելի է ուժեղացնում իր քննադատությունը՝ ճնշելու Դամասկոսի գործողությունների վերաբերյալ հակակառավարական ցույցերը) առաջին նմանատիպ  ազդակն էր սիրիական վարչակարգին։

Այս խորագրի վերջին նյութերը