Լրահոս

22.11.2011 16:43


2–րդ Անժելա Սարգսյան չի հայտնվել. Անի Երանյանի ընկերները հերքում են

2–րդ Անժելա Սարգսյան չի հայտնվել. Անի Երանյանի ընկերները հերքում են

Վերջերս համացանցում հայտնվել էին դերասանուհի Անժելա Սարգսյանի չափազանց բաց լուսանկարները, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Իսկ այսօր որոշ լրատվամիջոցներ գրել են, որ համացանցում տարածվել են «Աննա» հեռուստասերիալի և «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի հայտնի դերասանուհի Անի Երանյանի պոռնոլուսանկարներն ու տեսագրությունը։

Անի Երանյանը հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալուց, սակայն «Աննա» սերիալի պրոդյուսեր Արթուր Ապրեսովը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ հնարավոր է՝ առաջիկայում իրենք մամուլի ասուլիս հրավիրեն, և Անին կպատասխանի բոլոր հարցերին։ Նա նաև վրդովված ընդգծել է, որ այդ տեսանյութը գրեթե ոչ ոք չի տեսել, բայց գրեթե բոլորն ասում են, թե այնտեղ Անին է պատկերված։

–Այդ տեսանյութն Անիի հետ ոչ մի կապ չունի։ Ուղղակի օդից անիմաստ աղմուկ են բարձրացրել։ Կարող է, օրինակ, իրենց հարևանի նման լինի այդ աղջիկը, բայց չի նշանակում, որ հենց այդ հարևանն է նկարվել։ Դա Անին չի, Անին չի կարող այդպիսի բան անել. Անին դաստիարակված մարդ է և երբեք թույլ չի տա նման բան,–ասել է Արթուր Ապրեսովը։

Նա նաև հավելել է, որ անձամբ ինքն Անիի հետ կապ չունեցող այդ տեսանյութը տեսել է, և այն մոտ 3 տարի առաջ արված ձայնագրություն է։

–Քանի որ Անին, բացի դերասան լինելուց, նաև երգել է, ուղղակի այդ տեսանյութը հավաքվել է Անիի երգի տակ, և մարդիկ ենթադրել են, թե այնտեղ պատկերված աղջիկն Անին է։ Մարդիկ չգիտեն՝ ինչի մասին է խոսքը, բայց բոլորը խոսում են, դա է խնդիրը,–«7օր»–ին փոխանցել է Ապրեսովը։

«Աննա» հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանն էլ «7օր»–ին ասել է, որ այդ ստահոդ տեղեկատվության հետևում կանգնած մարդը կգտնվի ու օրենքի ողջ խստությամբ կպատժվի։

–Դա միանշանակ Անին չէ. այնտեղ լրիվ ուրիշ աղջիկ է, ով կապ չունի Անիի հետ,–պնդել է ռեժիսորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը