Աշխարհ

23.07.2024 19:52


Լյուբով Ուսպենսկայան Ֆիլիպ Կիրկորովին 280 հազար ռուբլի կվճարի կնատյացության մեղադրանքների համար

Լյուբով Ուսպենսկայան Ֆիլիպ Կիրկորովին 280 հազար ռուբլի կվճարի կնատյացության մեղադրանքների համար

Դատարանը երգչուհի Լյուբով Ուսպենսկայայից հօգուտ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի կգանձի շուրջ 280 հազար ռուբլի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ուսպենսկայան ստիպված կլինի վճարել լրագրող Ալենա Ժիգալովային տված հարցազրույցում Կիրկորովին կնատյացության մեջ մեղադրելու համար։ Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է արտիստին հերքել զրպարտչական տեղեկատվությունը։

Արտիստի փաստաբանը դատարանում ասել է, որ Կիրկորովը նույնիսկ բժիշկներին է դիմել Ուսպենսկայայի հետ հարցազրույցից հետո, քանի որ դա նրան ցավ է պատճառել:

Հայտնի է, որ Կիրկորովը պահանջել է Ալենա Ժիգալովային պարտավորեցնել հեռացնել տեսանյութը YouTube-ի, Zen-ի եւ VKontakte-ի իր ալիքներից եւ պարտավորեցնել հերքել տեսանյութում նշված տեղեկատվությունը։ Արտիստը Ուսպենսկայայից նաեւ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 10 միլիոն ռուբլու չափով։

Ժիգալովան ներողություն է խնդրել արտիստից։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը