Աշխարհ

23.07.2024 11:46


Թուրքիայում վթարից մահացել է Ռուսաստանի ամենագեղեցիկ բայքերը

Թուրքիայում վթարից մահացել է Ռուսաստանի ամենագեղեցիկ բայքերը

Ռուս բլոգեր «ՄոտոՏանյան» (Տատյանա Օզոլինա), որին անվանում էին «Ռուսաստանի ամենագեղեցիկ բայքերը», մահացել է Թուրքիայի Մուղլա գավառում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

«Մոտոցիկլետը, որը վարում էր Օնուր Օբուտը, Սյոկո և Միլաս քաղաքների միջև ընկած մայրուղու վրա` Սարըչայ գյուղի մոտ, բախվել է մոտոցիկլետին, որը վարում էր ռուսաստանցի Տատյանա Օզոլինան»,-գրում է տեղական Anadolu պարբերականը։

38-ամյա Տատյանան երկու թուրք մոտոբլոգերների հետ միասին Իզմիրից Բոդրում էր գնում։ Նա կորցրել է կառավարումը և բախվել է բեռնատարին։ Կինը մահացել է շտապօգնության ժամանումից առաջ։ Նա փոքր երեխա ուներ։

Տատյանան հաճախ էր ճամփորդում Ռուսաստանում և այլ երկրներում։

Մոտոցիկլետների հանդեպ սերը Տատյանան ժառանգել էր հորից, որը մոպեդներով էր զբաղվում, իսկ պապիկը նրան «Ուրալի» կողասայլակով էր ման ածում։ Օզոլինան Օմսկի մարզից Մոսկվա էր տեղափոխվել 2012 թվականին։ Վարորդական իրավունք ստանալուց հետո նա գնել էր իր առաջին կարմիր մոտոցիկլետը, գրում է Voicemag-ը։

«ՄոտոՏանյան» հայտնի էր դարձել մոտոցիկլետով հոլովակներ հրապարակելով, տարբեր հարթակներում նրա հետևորդների թիվը հասնում էր 3 միլիոնի։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը