Հայ ճարտարապետը վերստեղծել է հինավուրց ուրարտական ամրոցի տեսքը
Մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում Ուրարտու պետության տիրակալ Արգիշտի Ա-ն Արարատյան դաշտում հիմնել է քաղաք և տվել նրան իր անունը։ 200 տարի էլ չանցած Արգիշտիխինիլին ոչնչացվեց թշնամիների կողմից։ Սակայն ժամանակակից 3D վերակառուցման մեթոդը հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպիսի տեսք են ունեցել հնագույն քաղաքի պաշտպանական ամրությունները, գրում է Naked Science-ը։
Արգիշտի I-ը եղել է Ուրարտուի թագավոր մ.թ.ա. 786-764թթ. Նրա օրոք պետությունը հասավ իր զարգացման գագաթնակետին։ Ավելի վաղ նրա հայրը՝ Մենուա թագավորը, իր նվաճողական քաղաքականության շնորհիվ կտրել էր առևտրական ճանապարհը, որով Փոքր Ասիայից Ասորեստան էին մատակարարվում երկաթ և ձիեր։
Առանց նման պաշարների կռվելն այնքան էլ հարմար չէր, և դա փոխեց ուժերի հավասարակշռությունը Արևմտյան Ասիայում: Ասորեստանը կորցնում էր իր նախկին հզորությունը՝ առաջնորդությունը զիջելով Ուրարտուին: Հասկանալի է, որ ասորիներին դա ձեռնտու չէր, ուստի նրանց արշավանքները դեպի Ուրարտուի հողեր, դարձան կանոնավոր։ Արգիշտի I-ը հաջողությամբ հետ էր մղում Մենուայի կողմից նվաճված հողերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նրանց բոլոր փորձերը։
Ուրարտուի արքան հավակնություն չէր ներկայացնում բուն Ասորեստանի հողերի նկատմամբ։ Բայց իր օրոք նա կարողացավ գրավել Մանա նահանգը և ընդլայնել իր երկրի սահմանները Անդրկովկասում։ Մեր թվարկությունից առաջ 782 թվականին նա հիմնեց ամրացված Էրեբունի քաղաքը և այն դարձրեց հենակետ Արարատյան դաշտի յուրացման համար։
Երբ էքսպանսիան հիմնականում հաջողությամբ ավարտվեց, և Արարատյան դաշտի բերրի հողերը գտնվում էին Ուրարտուի վերահսկողության տակ, թագավորը մ.թ.ա. 776 թվականին նա հիմնադրեց Արգիշտիխինիլին (ժամանակակից Արմավիր քաղաքից 15 կմ հեռավորության վրա է): Ըստ գիտնականների՝ այն այլեւս Էրեբունու նման ռազմական ամրոց չէր։ Ամենայն հավանականությամբ, քաղաքը դարձել է Արարատյան դաշտի վարչատնտեսական կենտրոնը։
Բայց Արգիշտիխինիլին գոյություն է ունեցել 200 տարուց էլ քիչ ժամանակ։ Մ.թ.ա. մոտ 600 թվականին այն ավերվել է կա՛մ սկյութների, կա՛մ մարերի կողմից. երկուսն էլ Ուրարտուի նկատմամբ իրենց պահանջներն ունեին: Հնագետները սկսել են պեղել հնագույն քաղաքը գրեթե 100 տարի առաջ: Նրանք պարզել են, որ ավելի վաղ՝ էնեոլիթում, այնտեղ նույնպես բավականին ընդարձակ բնակավայր է եղել։
Արգիշտիխինիլին գտնվում էր հինգից երկու կիլոմետր ուղղանկյուն հատվածի վրա։ Արևմուտքից և արևելքից (ուղղանկյան կարճ կողմերը) կանգնած էին երկու ռազմական ամրոցներ՝ հիմնականում բազալտից։
Ամրոցների միջև գտնվում էին քաղաքի գլխավոր շենքերը (չնայած մի քանիսը գտնվում էին մոտակա բլուրների վրա), իսկ ոռոգման ջրանցքները հոսում էին հյուսիսից և հարավից։ Ըստ հնագետների՝ նման լայնածավալ շինարարության համար լրացուցիչ աշխատողներ են պահանջվել։ Ամենայն հավանականությամբ, դրանք իրականացվել են ռազմագերիների կողմից։
Պեղումներից կարելի է դատել ավերված քաղաքի ընդհանուր դիրքի մասին։ Բայց ինչպիսի՞ տեսք ուներ նա իր իշխանության օրոք։ Այս հարցի պատասխանը սովորաբար փնտրում ենք պատմական աղբյուրներում։
Պատասխանի իր տարբերակն առաջարկել է հայաստանցի ճարտարապետ Ռուբեն Սարգսյանը: Նա կատարել է Արգիշտիխինիլիի Արևմտյան ամրոցի 3D վերականգնումը։ Եռաչափ վերականգնման մեթոդը ներառում է գիտելիքի տարբեր ճյուղերի՝ հնագիտության, պատմագրության, երկրաբանության, ճարտարապետության, նյութագիտության և նույնիսկ արվեստի պատմության և մշակութային ուսումնասիրությունների կոնկրետ օբյեկտի վերաբերյալ տվյալների համադրում:
«3D վերակառուցումը հիմնված է շատ մեծ քանակությամբ տվյալների վրա, որոնց հավաքագրումն ու վերլուծությունը տևում են ամիսներ, երբեմն՝ տարիներ: Օրինակ՝ Արգիշտիխինիլիի Արևմտյան ամրոցի սահմանները ճշգրիտ որոշելու համար ես հավաքել եմ տվյալներ մի քանի հնագիտական արշավախմբերից և դրանք համադրել օդային լուսանկարահանման արդյունքների հետ։ Աշխատանքի այս փուլն ավարտելուց հետո միայն կարող ենք սկսել տեխնիկական մասը՝ հատուկ ծրագրերի միջոցով ստեղծելով ամրոցի 3D մոդելը։ Եվ սա վերակառուցման ամենապարզ մասն է»,-նշել է Ռուբեն Սարգսյանը։