Լրահոս

23.07.2024 11:35


Կապանում 28-ամյա վարորդը «Toyota Camry»-ով հայտնվել է Գեղանուշ գետում․ կա վիրավոր

Կապանում 28-ամյա վարորդը «Toyota Camry»-ով հայտնվել է Գեղանուշ գետում․ կա վիրավոր

Հուլիսի 20-ին ` ժամը 23։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գեղանուշ գետը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով Վահե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը