Լրահոս

22.11.2011 16:03


«Amnesty International». «Եգիպտոսի նոր իշխանություններն ավելի դաժան են, քան Մուբարաքի վարչակարգը»

«Amnesty International». «Եգիպտոսի նոր իշխանություններն ավելի դաժան են, քան Մուբարաքի վարչակարգը»

Իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունն այսօր հրապարակած իր զեկույցում նշել է, որ Եգիպտոսի ռազմական գերագույն խորհուրդն ավելի դաժան է, քան հրաժարական տված Հոսնի Մուբարաքի վարչակարգը։

Զեկույցում նշվում է, որ անցած 9–ն ամսվա ընթացքում իրավախախտումները միայն ավելացել են, խոստացած ժողովրդավարական բարեփոխումներն այդպես էլ չեն իրականացել, հազարավոր մարդիկ կալանքի տակ են, բողոքի ելույթներն էլ դաժանորեն մարվում են։

Ըստ  «Amnesty International»–ի՝ չի փոխվել իրավիճակը նաև խոսքի ազատության ոլորտում. լրագրողներին ու բլոգերներին արգելվում է բացասական արտահայտվել զինվորականների նկատմամբ, իսկ նրանք, ովքեր դա անում են, քրեական պատասխանատվության են ենթարկվում։

Բացի այդ, Մուբարաքի հեռացումից հետո երկրում չեն դադարել նաև կտտանքները, իսկ դատական գործերը շարունակում են ոչ օբյեկտիվ կերպով քննվել։

Զեկույցն առանձին կերպով անդրադառնում է նաև Թահրիրի հրապարակում հավաքված բողոքավորների ելույթներն իշխանությունների կողմից դաժանորեն ճնշելու գործողությանը։

Հիշեցնենք, որ միայն վերջին ցույցի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով 24 մարդ զոհվեց։

Այս խորագրի վերջին նյութերը