Կարծիք

22.07.2024 17:27


Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց հանդիպել Ալիևի հետ Լոնդոնում

Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց հանդիպել Ալիևի հետ Լոնդոնում

Լոնդոնյան համդիպման հավանակության մասին խոսվում էր դեռ մեկ ամիս առաջ, և վերջին պահին Փաշինյանի մերժումը՝ հանդիպել Ալիևի հետ, շատերի մոտ զարմանք առաջացրեց: Մանավանդ, որ ընդամենը շաբաթներ առաջ, նման հանդիպում եղել էր Գերմանիայում, կանցլեր Շոլցի նախաձեռությամբ:

Այն վարկածը, թե իբր Փաշինյանը չէր ուզում հանդիպել Ալիևի հետ Մեծ Բրիտանիայի վարչապետի միջնորդությամբ, մեղմ ասած՝ քննադատությանը չի դիմանում: Մանավանդ, որ այդ հարթակում Բրիտանիայի նորընտիր վարչապետն ընդամենը տեխնիկապես էր մասնակցելու այդ հանդիպմանը:

Իրական պատճառը գտնվում է այլ հարթությունում: Բանն այն է, որ Ադրբեջանը որպես, այսպես կոչված՝ «խաղաղ պայմանագրի» ստորագրման նախապայման, պահանջում է, որ Հայաստանը վերափոխի իր սահմանադրությունը, որտեղ պիտի չլինեն Ադրբեջանին տարածքային պահանջներով կետեր: Ադրբեջանի այս պայմանը ընդունվում է նաև ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների կողմից: ԱՄՆ-ի համար, գլխավոր խնդիրն է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի բոլոր վիճելի հարցերը, գոնե թղթի վրա վերանան, որպեսզի Փաշինյանը լեգիտիմ կարգով կարողանա հիմնավորել հայ հանրությանը, թե ինչու պիտի Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից և մտցնել ամերիկյանի, իսկ իրականում՝ Թուրքիայի ազդեցության տակ:

Ադրբեջանը, տեսնելով ամերիկացիների այդ շահագրգրվածությունը, փորձում է անվերջ զիջումներ կորզել Փաշինյանից:

Վերջինս, սակայն ամբողջովին կորցրել է իր վարկանիշը Հայաստանում և հասկանում է, որ ցանկացած ընտրական գործնթացի պարագայում, նա կարող է կորցնել իր իշխանությունը:

Իսկ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն պահանջում են Փաշինյանից հենց դա. անցկացնել հանրաքվե և փոխել սահմանադրությունը:

Փաշինյանն այս իմաստով հայտնվել է ծանր երկընտրանքի առաջ. բավարարել ԱՄՆ-ի և Ադրբեջանի պահանջը, նշանակում է կորցնել իշխանությունը: Չբավարարել այդ պահանջը, նշանակում է՝ կորցնել վստահությունը ԱՄՆ-ի առջև և Ադրբեջանի համար լեգիտիմ հիմք ստեղծել նոր ագրեսիահի համար:

Փաշինյանին մնում է երկու տարբերակ.

Տարբերակ առաջին

- խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնության գալու, ինչը կնշանակի լեգիտիմ հիմք տալ Ալիևին նոր հարձակման համար: Այդ պարագայում, Հայաստանը կհայտնվի ամբողջովին անպաշտպան վիճակում և ադրբեջանական բանակը կարող է օկուպացնել Հայաստանի կեսը: Դրանից հետո հայկական փողոցը կսրբի թե՛ Փաշինյանին, և թե՛ իրեն իբր «տիտղոսային ընդդիմադիր» հռչակած շրջանակներին, որի արդյունքում, Հայաստանը կազատվի Փաշինյանից, Հայաստանի տարածքի կեսի կորստի գնով, ինչպես որ դա եղավ 100 տարի առաջ:

Դրա արդյունքում պատասխանատվության կենթարկվեն, ոչ միայն Փաշինյանն ու իր շրջապատը, այլև բոլոր նրանք, ովքեր եղել են փաշինյանական իշխանության հենարանը, քանի որ հայկական վրեժը հնարավոր չի լինի կանգնեցնել իրավական հարթակներով:

Տարբերակ երկրորդ

Այս տարվա նոյեմբերին Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի կարող դուրս գալ ռուսական կառույցներից և բնականաբար, չի կարող ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործնկերության աստիճանի:

Այս պարագայում հարց կարող է առաջանալ, թե ինչպիսի ճակատագիր կունենա հայ-ադրբեջանական գործնթացը:

Եթե այստեղ էլ Փաշինյանը «հանկարծակի հիշի» նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները, և համաձայնի, որ հայ-ադրբեջանական գործընթացում առանց միջնորի չի կարող առաջ ընթանալ և նույնիսկ ակտիվացնի ռուսական կողմին, ապա այստեղ ճգնաժամը փոքր ինչ, գոնե ժամանակավոր, կարող է մեղմվել, և բոլորի համար պարզ կդառնա, որ Փաշինյանը, Բայդենի օրինակով, պիտի քայլ կատարի և խոստովանի, որ իր ողջ ռազմավարությունը ամբողջովին տապալվել է:

Դրանից հետո Հայաստանի քաղաքական հարթակը կունենա նոր կոնֆիգուրացիա իր նոր տիտղոսային իրական ընդդիմությամբ, իսկ ինքը՝ Փաշինյանը կարող է ստանալ քաղաքական «հումանիտար միջանցք»՝ խաղաղ հեռանալու համար ոչ միայն իշխանությունից, այլև երկրից, ինչպես ժամանակին, այդպիսի միջանցք ստացավ Սաակաշվիլին:

Ընտրությունը Փաշինյանինն է, թե որ տարբերակը գերադասի՝ դրանից բխող հետևանքներով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը