Աշխարհ

22.07.2024 14:00


Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Կասպից ծովի Իրանի տարածքային ջրերում մեկնարկել են ծովային անվտանգության ապահովման ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է զորավարժությունների պաշտոնական ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան Աբբաս Հասանին։

«Զորավարժություններին կմասնակցեն ինչպես ռազմածովային նավատորմի նավեր, այնպես էլ ռազմածովային օդուժի ներկայացուցիչներ, ներառյալ «Դերաֆշ», «Սեփար» և «Փեյկան կառավարվող հրթիռային զենքով էսկադրային ականակիրները, երկու AB-212 ուղղաթիռներ և «Շահիդ Բասիր» նավը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմից: Նաև վերջերս Իրանի տարածքային ջրեր է մտել ռուսական «ՍԲ-45» նավը, որը կմասնակցի (վարժանքներին)»,-մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը։

Հասանին նշել է, որ զորավարժություններին որպես դիտորդ ներկա են մերձկասպյան երկրների ներկայացուցիչները։

Զորավարժությունների ներկայացուցչի խոսքով՝ հուլիսի 22-ին արդեն տեղի է ունեցել զորավարժությունների փուլերից մեկը, որի ընթացքում Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը մշակել են առևտրային նավի վրա կրակը մարելու, տուժածներին փրկելու և հետևանքները վերացնելու գործողություններ՝ նախապես պատրաստված սցենարով:

Այս խորագրի վերջին նյութերը