Տարոն Մարգարյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հրայր Անտոնյանին և շնորհակալություն է հայտնել Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Տարոն Մարգարյանը կարևորել է թիմային աշխատանքի մոտեցումը՝անկախ անձերի փոփոխությունից և նշել, որ մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերը համալրված են բանիմաց կադրերով, որոնք լավատեղյակ են համայնքի խնդիրներին և հստակ պատկերացնում են իրենց պարտավորությունները։ Ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու հարցում կարևոր է վարչական շրջանի յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ աշխատանքը, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է համակարգված, արդյունավետ և սրտացավ աշխատանք։
«Պետք է սրտացավ լինենք մեր աշխատանքում, ցուցաբերենք կամք և հետևողականորեն շարունակենք սկսած գործը, ավելին, որակապես նոր մշակույթ ձևավորենք բնակիչների հետ հարաբերություններում»,- նշել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ համայնքային տնտեսության հետ կապված խնդիրներն ու բնակիչների կողմից բարձրացված արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն և ունենան համապատասխան արձագանք:
Տարոն Մարգարյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հրայր Անտոնյանին և շնորհակալություն է հայտնել Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Տարոն Մարգարյանը կարևորել է թիմային աշխատանքի մոտեցումը՝ անկախ անձերի փոփոխությունից և նշել, որ մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերը համալրված են բանիմաց կադրերով, որոնք լավատեղյակ են համայնքի խնդիրներին և հստակ պատկերացնում են իրենց պարտավորությունները։ Ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու հարցում կարևոր է վարչական շրջանի յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ աշխատանքը, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է համակարգված, արդյունավետ և սրտացավ աշխատանք։
«Պետք է սրտացավ լինենք մեր աշխատանքում, ցուցաբերենք կամք և հետևողականորեն շարունակենք սկսած գործը, ավելին, որակապես նոր մշակույթ ձևավորենք բնակիչների հետ հարաբերություններում»,- նշել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ համայնքային տնտեսության հետ կապված խնդիրներն ու բնակիչների կողմից բարձրացված արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն և ունենան համապատասխան արձագանք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն