Աշխարհ

22.07.2024 18:54


Աճուրդի կհանվի Ջոն Լենոնի կապտագույն ապակիներով կլոր ակնոցը

Աճուրդի կհանվի Ջոն Լենոնի կապտագույն ապակիներով կլոր ակնոցը

Աճուրդի է հանվելու 1968 թվականին Abbey Road ստուդիա այցելած տղամարդուն լեգենդար The Beatles խմբի ղեկավար Ջոն Լենոնի նվիրած կապտագույն ապակիներով կլոր ակնոցը, գրում է PA Media-ն։

Ակնկալվում է, որ դրա դիմաց 2000-ից 3000 ֆունտ ստեռլինգ կվճարվի: Անհայտ է, թե այժմ ում է պատկանում այս ակնոցը։

«Երիտասարդը տեսավ դաշնամուրի վրա դրված ակնոցը և մոտեցավ, բայց նրա ընկերուհին ասաց, որ ձեռք չտա, ինչին Լենոնը պատասխանեց. «Ոչինչ։ Նա կարող է վերցնել»,-պատմել է Catherine Southon Auctioneers & Valuers աճուրդային ընկերության ներկայացուցիչը։

Ակնոցն աճուրդի է հանվելու 33 սև և սպիտակ լուսանկարների հավաքածուի հետ միասին, որոնք արվել են Abbey Road-ում 1968 և 1969 թվականներին:

Իրերն աճուրդի կհանվեն հուլիսի 31-ին Անգլիայի Սուրեյ կոմսության Farleigh գոլֆ ակումբում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը