Իրանում ադրբեջանցի անջատողականները չեն վրիպել մամուլի ուշադրությունից
Իրանական «Rajanews» էլեկտրոնային պարբերականը մեկնաբանել է երկրի ֆուտբոլի առաջնության «Tractorsazi» (Թավրիզ) – «Fecr-i Sepasi» (Շիրազ) հանդիպմանը տեղի ունեցած միջադեպը։ Բանն այն է, որ այդ խաղի ժամանակ մի շարք հանդիսատեսներ բարձրացրել են ադրբեջանական, ինչպես նաև թուրքական դրոշներ։ Կայքը սա որակել է անջատողականության դրսևորում.
«Ցավոք, այդ մարդիկ, վատ օրինակ ցույց տալով, նույն բանն են արել և անջատողական կոչեր հնչեցրել Իրանի հյուսիսային մի շարք այլ քաղաքներում նույնպես»։
Տեղեկացնենք, որ Իրանի հյուսիսային մասի կենտրոն համարվող Թավրիզ քաղաքում զգալի թիվ է կազմում ադրբեջանական ծագում ունեցող բնակչությունը։
Իրանում ադրբեջանցի անջատողականները չեն վրիպել մամուլի ուշադրությունից