Տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվում է վերընտրվելուց
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական ընտրապայքարից հրաժարվելը տեղի ունեցավ պետության 81-ամյա ղեկավարի տոկունության և մտավոր կարողությունների վերաբերյալ շաբաթներ շարունակվող մտահոգություններից հետո, հայտնում է CNN-ը։
Թերահավատություն կար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ արդյունավետ քարոզարշավ իրականացնելու և երկիրը ևս չորս տարի կառավարելու նրա կարողության վերաբերյալ: Բայդենի որոշումը կարող է նաև հարցեր առաջացնել պաշտոնավարման մնացած ժամկետում նախագահ լինելու նրա կարողության վերաբերյալ:
Տասնամյակների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվում է վերընտրվելուց, սա հիշեցնում է նախագահ Լինդոն Ջոնսոնի՝ 1968թ.-ին երկրորդ ժամկետի համար չառաջադրվելու որոշումը, թեև Բայդենի որոշումը մի քանի ամիս ավելի ուշ եղավ, քան Ջոնսոնի հայտարարությունն էր:
Սա նաև վերջին ցնցող իրադարձությունն է խիստ լարված քաղաքական արշավում, որի ընթացքում մահափորձ կատարվեց Թրամփի դեմ:
Բայց նույնիսկ մահափորձը և դրա բուռն ազդեցությունը մրցավազքի վրա չկարողացան կանգնեցնել Կոնգրեսի դեմոկրատների շրջանում Բայդենի աջակցության անկումը, որոնք ավելի ու ավելի էին համոզվում, որ նոյեմբերի պարտությունը կհանգեցնի նաև իրենց նախընտրական պայքարի պարտությանը:

Աղբյուրը՝ news.am