Բայդենն աջակցութուն է հայտնել Քամալա Հարիսին` որպես դեմոկրատների միասնական թեկնածու
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը X-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում առաջադրել է Քամալա Հարիսի թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։
«Իմ գործընկեր դեմոկրատնե՛ր, ես որոշել եմ հրաժարվել առաջադրումից և իմ ողջ ուժերը կենտրոնացնել նախագահի պարտականությունների կատարման վրա իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում։ Որպես կուսակցության թեկնածու 2020 թվականին իմ առաջին որոշումն էր Քամալա Հարիսին ընտրել փոխնախագահ: Եվ դա իմ երբևէ կայացրած լավագույն որոշումն էր: Այսօր ես ուզում եմ հայտարարել իմ լիակատար աջակցության մասին, որ Քամալան լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածուն: Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին։ Եկեք դա անենք»,-նշել է Բայդենը։
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը։
82-ամյա Բայդենն ԱՄՆ 46-րդ նախագահն է։ Նախագահական հերթական ընտրություններն ԱՄՆ-ում կկայանան այս նոյեմբերին։