Աշխարհ

21.07.2024 22:26


Բայդենը հայտարարել է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին

Բայդենը հայտարարել է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից:

Այդ մասին նա հայտնել է X-ում հրապարակած նամակում․

«Թեև ես մտադիր էի վերընտրվել, կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի շահերից ելնելով, պետք է հրաժարվեմ մրցապայքարից և կենտրոնանամ բացառապես իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունների կատարման վրա»:

Բայդենը հայտարարել է նաև, որ, չնայած ընտրապայքարից դուրս գալուն, որպես ԱՄՆ նախագահ՝ կպաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը:

82-ամյա Բայդենն ԱՄՆ 46-րդ նախագահն է։ Նախագահական հերթական ընտրություններն ԱՄՆ-ում կկայանան այս նոյեմբերին։

Այս խորագրի վերջին նյութերը